ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և մեծ Բրիտանիայի՝ Սիրիային հասցրած հրթիռային հարվածները տևել են 50 րոպե` հաղորդում է «Էլ Մայադին» հեռուստաալիքը՝ վկայակոչելով սիրիական ռազմական աղբյուրին։ Սիրիայի ՀՕՊ-ը զգալի թվով հրթիռներ է խոցել։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ուղերձ է հղել ժողովրդին և հայտարարել Սիրիային հարվածելու մասին։ Գործողությանը մասնակցել են Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան։